Իտալացիները «խելացի» պիտակ են ստեղծել, որը գունափոխվում է մթերքի անվտանգ չլինելու դեպքում

11:44 • 09.10.15

Միլանի Բիկոկա համալսարանի գիտական թիմը, բրիտանացի գործընկերների հետ համագործակցության արդյունքում, ստեղծել է սննդի համար նախատեսված «խելացի» պիտակ, որը փոխում է գույնը, եթե տվյալ մթերքն անվտանգ չէ ուտելու համար։

 

Ինչպես նշում է italia-ru.com-ը, պիտակը գունափոխվում է` այդպիսով «պատմելով» պոտենցիալ գնորդին, թե ինչ պայմաններում և ջերմաստիճանի տակ է պահված եղել տվյալ մթերքը։

 

Պիտակի աշխատանքը հիմնված է քիմիական ռեակցիայի վրա. մասնավորապես՝ հատուկ օրգանիկ պիգմենտն անգույն է մնում, եթե սնունդը ճիշտ ջերմաստիճանային պայմաններում է պահվել, չի սառեցվել ու ապասառեցվել, սառնարանից դուրս 30 րոպեից ավելի չի մնացել։

 

Հակառակ դեպքում, պիտակը գույնը փոխում է` դառնալով կապույտ։ Հետաքրքրական է, որ գույնի խտությունը պայմանավորված է այն փաստով, թե որքան երկար է սնունդը գտնվել սխալ ջերմաստիճանային պայմաններում։ Այդպիսով՝ գնորդը կարող է իմանալ սննդի պահման ողջ պատմությունը։

Etichetta 'smart' cambia colore se cibo non è sicuro, inventata da ricercatori della Bicocca © Ansa

Իտալացիները «խելացի» պիտակ են ստեղծել, որը գունափոխվում է մթերքի անվտանգ չլինելու դեպքում