Ինչպես է հարկադիր վայրէջք կատարած ուղևորատար ինքնաթիռը խուսափել ավտոմեքենաների հետ բախումից (լուսանկարներ, տեսանյութ)
Ուղևորներ փոխադրող տրանսատլանտյան ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Կոստա Ռիկայում՝ չափազանց փոքր հեռավորության վրա մոտենալով սարսափած վարորդներին, գրում է The Daily Mail-ը:
Airbus 340-ն այնքան է մոտեցել գետնին, որ ականատեսների խոսքերով՝ իրենք կարող էին տեսնել ինքնաթիռի ներքևի հատվածի պտուտակները, իսկ մոտակայքում գտնվող տները ցնցվել են ինքնաթիռի ուժգնությունից:
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդից ժամանող ինքնաթիռը ստիպված է եղել փոխել իր սովորական վայրէջքի ձևը դժվար քամիների պատճառով Խուան Սանտամարիա միջազգային օդանավակայանում կիրակի օրը վայրէջք կատարելիս:
Ցնցված ուղևորները և գետնի վրա գտնվող ականատեսները նկարահանել են այդ միջադեպը և տեսանյութը տեղադրել են համացանցում:
Չնայած տպավորիչ տեսանյութին՝ օդանավակայանի ղեկավարությունը և իսպանական ավիափոխադրողը պնդում են, որ դա վերահսկվող վայրէջք էր և ոչ մի արտասովոր բան չի եղել, քանի որ միակ պայմանն այն է, որ օդաչուները վայրէջք կատարեն օդանավակայանի տարածքում և ժամանակին ակտիվացնեն անվադողերը:
















