ՀՀ-ում շուտով հնարավոր կլինի վթարների մոդելավորում` իրականից 0.3 տոկոս սխալականությամբ

20:43 • 09.10.15

Հայաստանում շուտով 0.3 տոկոս սխալականությամբ հնարավոր կլինի  է  հատուկ սարքերի միջոցով իրականացնել   վթարների մոդելավորում:


«Ինչի ժամանակ, ըստ մեր փորձագիտական եզրակացության, հնարավոր կլինի պարզել վթարի ժամանակ մեքենաների  դիրքը, արագությունները»,- Tert.am-ի հետ զրույցում  նշեց Նիկոլայ Բաղդասարյանը`տեղեկացնելով , որ  սխալի հավանականությունը  0. 3 տոկոսի միջակայքում:


Նիկոլայ Բաղդասարյանը ներկայացնում է «Եվրոպական  դատական փորձաքննությունների  ինստիտուտ» հասարակական կազմակերպությունը` հանդիսանալով Եվրոպական փորձագիտական ինստիտուտի կովկասյան ներկայացուցիչը:


Բանն այն է, որ ժամանակակից մեքենաներում /սկսած 1999 թվականի արտադրության և կախված մակնիշներից / տեղադրված են «սև արկղեր», որոնք վթարից հետո կարող են հանվել, տեղադրվել համակարգչում և «հատուկ բանալիների» միջոցով վերականգնեն վթարի իրական պատկերը` ըստ մեքենաների դիրքերի, արագությունների և այլ չափորոշիչների:


Այս տվյալները տրամադրվելու են ապահովագրական ընկերություններին:


Ըստ Նիկոլայ Բաղդասարյանի`այս մոդելավորումը նրանց հնարավորություն կտա չիրականացնել գծագրումներ, ինչն էլ իր հերթին կբերի մեքենաների խցանումները:


Տեսականորեն հնարավոր է, որ  մինչև 99 թ. մեքենաներն ընդգրկված լինեն վթարներում և այդ դեպքում ինչպես են վարվելու: Ի պատասխան` փաստաբանն ասաց, որ եթե անգամ մեքենաներից մեկը ունենա այդ տեղեկատվական կրիչը, ապա վթարը հնարավոր կլինի վերականգնել: Իսկ տարիների ընթացքում արդեն, երբ հին արտադրության տրանսպորտային միջոցները շրջանառությունից դուրս եկած կլինեն, ամեն ինչ շատ ավելի հեշտ կլինի:


Փաստաբանը նշեց, որ եթե ժամանակին ունենար իր պաշտպանյալի` Վարդան Պետրոսյանի վթարի դեպքի այդ եղանակով մոդելավորում իրականացնելու լիցենզիա, ապա անպայման կաներ:


Ըստ որում, այս փորձագիտությունը հնարավորություն է տալիս նաև մեքենաներ գնելու ժամանակ պարզել, թե նախկինում մեքենան ինչ վնասվածքներ է ունեցել:


 

ՀՀ-ում շուտով հնարավոր կլինի վթարների մոդելավորում` իրականից 0.3 տոկոս սխալականությամբ