Հոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարը խախտվել է շուրջ 90 անգամ. ԼՂՀ ՊՆ

10:56 • 09.10.15

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում hոկտեմբերի 8-ին և լույս 9-ի գիշերը հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 90 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 82 մմ-ոց ականանետից /2 արկ/, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 700 կրակոց:

Այս մասին հայտնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը և շարունակում վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն: