Սկանդալային լուսանկարչի լուսանկարն աճուրդում վաճառվել է մոտ 500.000 դոլարով
Ամերիկացի սկանդալային լուսանկարիչ Ռոբերտ Մեփլտորպի «Տղամարդը պոլիէսթերից կոստյումով» լուսանկարը վաճառվել է 478 հազար դոլարով։ Այդ մասին հայտնել է Sotheby’s աճուրդի տան ներկայացուցիչը, գրում է lenta.ru-ն։
Անցած դարի ամենահայտնի լուսանկարներից մեկի նախնական գինը եղել է 250-350 հազար դոլար։ «Այդ ժամանակ՝ 1980 թվականին, լուսանկարն իսկապես ավանգարդ էր, նա այսօր նույնպես շարունակում է ակտուալ մնալ»,- ասել է Sotheby’s-ի լուսանկարների բաժնի ղեկավար Քրիստոֆեր Մահոունին։
Լուսանկարում պատկերված է կոստյումով սևամորթ տղամարդ՝ Մեփլտորպի սիրեկանը։ Տղամարդու դեմքը չի երևում, առաջին պլանում նրա առնանդամն է։
Մահոունիի տվյալներով՝ լուսանկարների աճուրդի մի քանի օրվա ընթացքում վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 3,3 միլիոն դոլար։ «Տղամարդը պոլիէսթերից կոստյումով» լուսանկարը դարձել է այդ սեզոնի ամենաթանկ լոտը և Մեփլտորպի՝ թանկությամբ երկրորդ լուսանկարը: Վերջին անգամ այս սևուսպիտակ լուսանկարն աճուրդի է հանվել 23 տարի առաջ, երբ այն ձեռք են բերել 9,9 հազար դոլարով։










