ԱՄՆ-ում 360 կգ կշռող հիվանդին վտարել են հիվանդանոցից՝ պիցցա պատվիրելու համար
Ամերիկյան Ռոդ Այլենդ նահանգում ճարպակալմամբ տառապող հիվանդին վտարել են հիվադանոցից, քանի որ նա փորձել է պիցցա պատվիրել։
Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, արդյունքում 360 կգ կշռող Սթիվեն Ասանտին հարկադրված է եղել տեղափոխվել ու բնակվել ավտոմեքենայում, քանի որ նրա հարազատները թույլ չեն տվել տուն վերադառնալ։
30-ամյա Ասանտին բուժման 80-օրյա կուրս է անցնելիս եղել և կարողացել է նիհարել 9 կգ, սակայն հանկարծ սնվելու ցանկություն է ունեցել, ինչը հաղթահարել չի կարողացել։
Երբ նրան խնդրել են լքել բուժհաստատությունը, նա չի կարողացել տուն վերադառնալ, քանի որ ծնողները թույլ չեն տվել։ Նրա հոր պնդմամբ՝ իր որդին վերահսկողության կարիք ունի, ինչը հնարավոր է անել միայն հիվանդանոցում։
Ասանտին որոշել է բնակվել հոր ամենագնացում, որով էլ ավելի վաղ գնացել էր կլինիկա։ Ամերիկացին ասել է, թե չի կարողացել վճարել հյուրանոցի համար։ «Ես կախվածություն ունեմ սննդից, և գիտակցում եմ դա։ Դա հիվանդություն է»,-ասել է տղան։










