Իրանը հերքել է իր տարածքում ռուսական հրթիռների ընկնելու մասին լուրերը
Իրանը հերքել է ռուսական թևավոր հրթիռների՝ իր տարածքում ընկնելու մասին տեղեկությունը։ Ակդ մասին հաղորդում է РИА Новости գործակալությունը՝ FARS իրանական լրատվամիջոցին հղումով։
Իրանի պաշտպանական գերատեսչության աղբյուրը հաղորդել է, թե իրենք հրթիռների ընկնելու մասին տեղեկություն չունեն։
Ավելի վաղ արևմտյան որոշ լրատվամիջոցներ հաղորդել էին, թե ՌԴ ՊՆ-ի կողմից արձակված թևավոր հրթիռներից մի քանիսը սխալմամբ ընկել են Իրանի տարածքում։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ավելի վաղ հերքել էր այդ տեղեկությունները՝ հայտարարելով, որ արձակված բոլոր հրթիռները հասել են թիրախներին։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 7-ին, Կասպից ծովում գտնվող ռուսական նավատորմը թևավոր հրթիռներ էր արձակել՝ հարվածներ հասցնելով Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերին։
Խոցման հիմնական թիրախներ էին դարձել զինամթերք արտադրող գործարանները, հրամանատարական կետերը, զինամթերքի պահեստները, ահաբեկիչներին մարզող ճամբարները։










