Հռոմի քաղաքապետը հրաժարական է տվել սկանդալի պատճառով

09:56 • 09.10.15

Հռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն հրաժարական է տվել իր կրեդիտ քարտից ծախսերի շուրջ առաջացած սկանդալի պատճառով, գրում է korrespondent.net-ը։

 

Մարինոն ավելի վաղ հերքել է մեղադրանքները, թե ռեստորաններում անձնական հաշիվները վճարում է՝ օգտագործելով պաշտոնական բանկային հաշիվները։

 

Հինգշաբթի օրը նա առաջարկել է փոխհատուցել 22 հազար եվրոյի ծախսերը, սակայն ավելի ուշ հայտարարել է իր հրաժարականի մասին՝ այն բանից հետո, երբ Դեմոկրատական կուսակցությունը հրաժարվել է նրան ուղղված աջակցությունից։

 

Միևնույն ժամանակ, Մարինոն հայտարարել է, որ իր հեռանալը չպետք է ընկալել որպես մեղքի ընդունում։