Ահաբեկիչները Սիրիայի զորքի դեմ կարող են թունավոր գազ կիրառել. աղբյուր

15:22 • 09.10.15

Ռուսաստանի Գլխավոր շտաբում աղբյուրը չի բացառել, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները սիրիական կառավարական զորքի դեմ կարող են թունավոր գազ օգտագործել, տեղեկացնում է ТАСС-ը։

 

«Մեր ավիացիայի կողմից հարվածներ հասցնելուց հետո հետախուզությունն արձանագրել է զինյալների բանակցությունները՝ ճակատային գիծ նոր զինտեխնիկա բերելու վերաբերյալ։ Նաև խոսվել է ինչ-որ «անակնկալների» մասին, և հավանաբար, ինքնաշեն պայթուցիկներ՝ քիմիական նյութերով լցված»,-հայտարարել է աղբյուրը։

 

Նա հավելել է, որ «խոսվել է այդ զենքերն ու «անակնկալները» հնարավորինս արագ այն շրջաններ հասցնելու մասին, որտեղ կառավարական զորքերի ակտիվություն է նկատվում՝ նրանց առաջընթացը կասեցնելու համար»։

 

«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որի գործունեությունն արգելված է մի շարք երկրներում։