Ռուսաստանը Բրիտանիայից աջակցություն է խնդրում Սիրիայի ընդդիմության հետ կապ հաստատելու հարցում

10:39 • 09.10.15

Ռուսաստանը Մեծ Բրիտանիային խնդրել է աջակցել «Սիրիական ազատ բանակի» հետ կապ հաստատելու հարցում, որի նպատակն է համակարգել ջանքերն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի հարցում, գրում է gazeta.ru-ն։

 

«Ռուսական կողմը երախտապարտ կլինի բրիտանացի գործընկերներին՝ «Սիրիայի ազատ բանակի» հետ կապ հաստատելու հարցում աջակցության համար, որպեսզի համակարգի նրա և Սիրիայի զինված ուժերի ջանքերն ԻՊ-ի դեմ պայքարի, ինչպես նաև քաղաքական գործընթացին միանալու հարցում»,-ասված է դիվանագիտական առաքելության մամուլի ծառայության տարածած մամուլի հաղորդագրության մեջ։


Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ չի ցանկանում Սիրիայի պատճառով հակամարտել Ռուսաստանի հետ: