Բերդում ՈւԱԶ-ի վարորդը վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա

12:12 • 09.10.15

«ՈւԱԶ 31512-01» մակնիշի ավտոմեքենայի վարորդը  Բերդի Մաշտոցի և Նժդեհի փողոցների խաչմերուկում հոկտեմբերի 8-ին, ժամը 09.30-ի սահմաններում վրաերթի է ենթարկել 3-ամյա աղջկա, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից և տեղեկացնում, որ կատարվում է քննություն: