6.500.000 դոլար. ԱՄՆ-ի իշխանությունները փոխհատուցում կտրամադրեն սպանված սևամորթի ընտանիքին

09:53 • 09.10.15

Ամերիկյան Չարլստոն քաղաքի իշխանությունները 6.5 մլն դոլարի փոխհատուցում կտրամադրեն սպիտակամորթ ոստիկանի կողմից սպանված սևամորթ Ուոլթեր Սքոթի ընտանիքին։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, տվյալ որոշումը կայացվել է քաղաքի իշխանությունների և սպանվածի ընտանիքի փոխհամաձայնության արդյունքում։

 

Նշվում է, որ Սքոթին սպանողը` ոստիկան Մայքլ Սլեջերը, ողբերգությունից հետո հեռացվել է աշխատանքից և այժմ ձերբակալված է. նրան սպառնում է ցմահ ազատազրկում։

 

Աղբյուրը մանրամասնում է, որ Սքոթի սպանությունը զանգվածային բողոքի ալիք է բարձրացրել Միացյալ Նահանգներում` մտահոգվելու լուրջ տեղիք տալով սևամորթների նկատմամբ սպիտակամորթ իրավապահների վերաբերմունքի առնչությամբ։