Երևանում տեղի կունենա աշխարհահռչակ Վիտալի Ֆրիդմանի «ՅուԻքս Երևան» վարպետության դասընթացը
Երևանում հոկտեմբերի 11-ին տեղի կունենա «ՅուԻքս Երևան» վարպետության դասընթացը, որը կանցկացնի «Սմեշինգ» աշխարհահռչակ ինտերնետ ամսագրի համահիմնադիր Վիտալի Ֆրիդմանը:
Այս մասին հաղորդում է «Creative Minds» հասարակական կազմակերպությունը:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ավելի քան 150 մասնագետներ՝ դիզայներներ, ծրագրավորողներ, ճարտարագետներ, ՅուԻքս դիզայներներ և սոցիալական ցանցերի ակտիվիստներ, հնարավորություն կունենան մասնակցելու «ՅուԻքս Երևան» վարպետության դասընթացին:
Մասնակիցները հնարավորություն կունենան նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերել, կիսվել սեփական փորձով, քննարկել համացանցային տեխնոլոգիաներ և կիրառական խնդիրներ:










