Պայթյուններ Անկարայում, կա առնվազն 20 զոհ. Դավութօղլուն շտապ խորհրդակցություն է անցկացնում (թարմացված, լուսանկար)

12:17 • 10.10.15

13.00 Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն մայրաքաղաքում որոտացած երկու պայթյուններից հետո շտապ խորհրդակցություն է անցկացնում:


Թուրքիայի իշխանություններն Անկարայում գրանցված պայթյունները որպես ահաբեկչություն են որակել։

 


Անկարայում տեղի ունեցած պայթյունների հետևանքով առնվազն 20 մարդ է զոհվել, հայտնում է Dogan News-ը։

 

Նշվում է, որ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Դեպքի վայրում են ոստիկանությունն ու շտապօգնության մեքենաները։

 

Թուրքիայի մայրաքաղաքում երկու պայթյուն է տեղի ունեցել այն վայրում, որտեղ խաղաղ հանրահավաք էր անցկացվում, որի մասնակիցները կոչ էին անում դադարեցնել Թուրքիայի իշխանությունների և քրդերի միջև ռազմական գործողությունները։