Հակառակորդն այս գիշեր դիվերսիոն փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով հետ է շպրտվել. ԼՂՀ ՊՆ

12:07 • 10.10.15

Հոկտեմբերի 10-ի գիշերը` ժամը 03:05-ի սահմանում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում (Թալիշի ուղղությամբ) հակառակորդի կողմից ձեռնարկվել է դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձ. տեղեկացնում է ԼՂՀ  ՊՆ  մամուլի ծառայությունը:


ՊԲ դիրքապահ ուժերը ժամանակին հավաստանշելով ադրբեջանական դիվերսիոն խմբի առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և վերջինիս հասցնելով կորուստներ, հետ շպրտել իր ելման դիրքերը:  Ծավալված մարտերի ընթացքում ՊԲ-ն կորուստներ չի կրել:


Բացի վերոնշյալ գործողությունից հակառակորդը տարբեր տրամաչափի զինատեսակներից շփման գծի ողջ երկարությամբ հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված պատասխան գործողություններից հետո շփման գծի ողջ երկայնքով ադրբեջանական բանակի ակտիվությունը ճնշվել է: