Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար

09:15 • 10.10.15

Healthy food star-ը սրտխառնոցի և առավոտյան թուլության դեմ պայքարելու մի շարք տարբերակներ է առաջարկել, որոնք կարելի է կիրառել նաև հղիության ընթացքում:


Կետային մերսում


Դա բթամատի և ցուցամատի օգնությամբ մերսումն է դաստակի  հատուկ  կետերում` ափից 3 մատ լայնությամբ հեռու` դաստակով անցնող երկու մեծ ջիլերի միջև: Մերսել պետք է 10-30 վայրկյան:

Կոճապղպեղ


Կոճապղպեղն առողջարար միջոց է  սրտխառնոցը հաղթահարելու համար: Այն կարելի է օգտագործել թեյի կամ ապուրի հետ կամ կոճապղպեղի գարեջրի տեսքով:

Կաթնային տոստ


Կաթը պետք է տաքացնել, մեջը հաց փշրել և դանդաղ ուտել:

Թարմ կիտրոն


Անհրաժեշտ է կտրել կիտրոնը և շնչել բույրը կամ ինգալյացիա անել: Թարմ կիտրոնի բույրը վերացնում է սրտխառնոցը:

 

Սառը թրջոց 


Սառը թրջոցը կամ սառույցի կտորը կարող է օգնել ծոծրակին դնելիս պառկած կամ նստած դիրքով:


Թարմ սառեցված մրգեր


Հատկապես սառեցրակ կիտրոն ունենալը շատ լավ տարբերակ է սրտխառնոցի դեմ:


Անանուխ


Անանուխի բույրը ևս օգնում է հաղթահարել սրտխառնոցը: Կարելի է նաև անանուխի համով մաստակ ծամել: Այն հանգստացնում է նաև ստամոքսը:

 

 

Միջոցներ սրտխառնոցը արագ հաղթահարելու համար