Լոնդոն-Իրակլիոն չվերթն իրականացնող օդանավի օդաչուն կորցրել է գիտակցությունն անմիջապես թռիչքի ժամանակ

10:53 • 10.10.15

Բրիտանական Easyjet ավիաընկերության օդանավը, որում գտնվել է 164 ուղևոր, հարկադիր վայրէջք է կատարել Վենետիկի օդանավակայանում, երբ թռիչքի ժամանակ օդաչուն կորցրել է գիտակցությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Միջադեպը տեղի է ունեցել ուրբաթ առավոտյան, օդանավն իրականացնելիս է եղել Լոնդոն-Իրակլիոն  չվերթը։

 

Sun-ը հայտնում է, որ օդաչուն իրեն վատ է զգացել, ինչից հետո կորցրել է գիտակցությունը։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել երկրորդ օդաչուի շնորհիվ։

 

Օդաչուն հոսպիտալացվել է։