Ռուսական ինքնաթիռները հարվածներ են հասցրել ԻՊ-ի 55 դիրքերի ուղղությամբ. ՌԴ ՊՆ

20:52 • 10.10.15

Ռուս զինվորական ինքնաթիռները անցած մի քանի օրվա ընթացքում 64 մարտական թռիչք են իրականացրել Սիրիայում և ավիահարվածներ հասցրել «Իսլամական պետություն» խմբավորման 55  կառույցի ուղղությամբ: BBC-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:


Վերջինիս հաղորդմամբ` ռուսական ռմբակոծիչների  կետային հարվածների արդյունքում ոչնչացվել է ԻՊ-ի զինյալների քողարկված կառավարման կենտրոնը:


Ինչպես ընդգծել է ՊՆ ներկայացուցիչը` «ռադիոընկալիչների գրանցած տվյալների համաձայն` զինյալները սպառազինման և զինամթերքի խիստ պակասություն ունեն: Գրոհայինների մի մասը զորացրված է և հեռանում է ռազմադաշտից»: