ԱՄՆ-ի հայ համայնքը միավորվել է` հաջակցություն ԱՄՆ կոնգրեսականի թեկնածու Խաչո Աչաջյանի

11:07 • 10.10.15

ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախումբն ու նրա աջակիցների մեծ խումբը հավաքվել են Սանտա Մոնիկայում` համայնքի վաղեմի բարերար Աշխեն Փիլավջյանի տանը, հաջակցություն Կալիֆոռնիա նահանգից ԱՄՆ կոնգրեսականի թեկնածու հանրապետական Խաչո Աչաջյանի նախընտրական արշավի։

 

Ինչպես նշում է asbarez.com-ը, հայազգի քաղաքական գործիչն իր թեկնածությունն առաջադրել է Ներկայացուցիչների պալատում Սանտա Բարբարա և Սան Լուիս Օբիսպո շրջանների պաշտոնական ներկայացուցիչը դառնալու համար։


Աղբյուրը մանրամասնում է, որ Աչաջյանը հարգված մարդ և քաղաքական գործիչ է ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատ օրենսդիրների շրջանում։

 

Նշվում է, որ Աչաջյանն իր ողջ գործունեության ընթացքում աչքի է ընկել որպես ամերիկահայերի տեսակետների ու շահերի պաշտպան։

 

Հայտնի է, որ ընտրությունները կայանալու են 2016թ. նոյեմբերին։