ԱՄՆ-ում հաշմանդամ վետերանը ծառայողական շանն իր հարսանիքի խաչեղբայր է դարձրել (լուսանկարներ)

12:25 • 10.10.15

2012թ. ամերիկյան բանակի զինծառայող Ջասթին Լենդսֆորդն Աֆղանստանում ռումբի պայթյունի հետևանքով կորցրել է ոտքը։ Հայրենիք վերադառնալուց հետո նրան տրամադրել են Գեյբ մականունով ծառայողական շանը, որը պետք է օգներ հաշմանդամ վետերանին։

 

Զինվորն ու իր չորքոտանի օգնականն արագ ընկերացել են և այնքան կապվել, որ Ջասթինը որոշել է կենդանուն խաչեղբայր դարձնել իր իսկ հարսանիքին։

 

Ինչպես նշում է bigpicture.ru կայքը, Գեյբը հիանալիորեն կատարել է խաչեղբոր պարտականությունը` ուրախացնելով հարսանիքի բոլոր հյուրերին։