Ավտովթար Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհին, կա տուժած
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն հոկտեմբերի 10-ին՝ ժամը 07.37-ին տեղեկություն է ստացվել, որ Ստեփանավան-Վանաձոր ավտոճանապարհի 7-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ըստ ՏԿԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Ստեփանավան-Վանաձոր հատվածի 7-րդ կմ-ում «Օպել Աստրա» մակնիշի 33 QQ 339 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` 1991 թ. ծնված Ա. Ս.) դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվելով արգելապատնեշին` հայտնվել հարակից դաշտում:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Ստեփանավան քաղաքի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և հերթապահել` մինչ գազի բալոնի դատարկվելը:










