Դելիի կենդանաբանական այգին հրաժարվել է սեքս չանող յագուարից
Հնդկաստանի մայրաքաղաք Դելիի կենդանաբանական այգու ղեկավարությունը որոշում է կայացրել հրաժարվել Թիրուվանանտապուրամի այգուց բերված յագուարից, որը չի նպաստում բազմացման գործընթացին:
Russia Today-ը հայտնում է, որ այգուց ասել են, թե 12-ամյա Սալման անունով յագուարը «չափազանց գեր է» և «ալարում է սեքսով զբաղվել»: Այդ պատճառաբանությամբ Սալմանը հետ է ուղարկվել։
Կայքը հիշեցնում է, որ Սալմանը Դելիի կենդանաբանական այգի էր բերվել Թիրուվանանտապուրամի կենդանաբանական այգուն, սակայն մեկ տարվա ընթացքում կենդանին հետաքրքրություն չի դրսևորել նոր այգու էգերի հանդեպ: Այգու աշխատակիցները արձանագրել են, որ նա առավել «կրքոտ» է եղել ուտելիքի հետ` սիրել է ուտել և հանգստանալ:










