Ազատության հրապարակում Ռոք-ֆեստ է անցկացվել
«Էրեբունի-Երևան 2797»-ի միջոցառումների եզրափակիչներից էր Ռոք-ֆեստը, որ ողջ օրվա տոնական, աշխույժ մթնոլորտը Ազատության հրապարակում շարունակվեց ռոքի ուժգնությամբ։ Ռոք-ֆեստին մասնակցել են հայկական ու վրացական ռոք խմբեր՝ Ազատության հրապարակում համախմբելով մեծ ու բազմազգ ռոք-ընտանիք։
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռոք-ֆեստը Հանրապետության հրապարակի Գլխավոր համերգին զուգահեռ էր ընթանում, այդպիսով «Իմ ջերմ ու բարի քաղաք» տոնակատարության բազմազանությունն անգամ տոնական օրն ամփոփող միջոցառումներում էր համաչափ։










