Սիրիայում ՌԴ զինուժը ցամաքային գործողություն չի անցկացնի. Պուտին

16:15 • 11.10.15

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը «России 1» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ ռուս զինվորականները Սիրիայում ցամաքային գործողություն չեն անցկացնի «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման դեմ, հաղորդում է gazeta.ru-ն:
 

Պուտինն ընդգծել է, որ երկրում ռուսական ավիացիայի գործողությունները հանպատրաստից չեն, այլ իրականացվում են նախանշված պլանների իրագործման համար:


Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ռուսական ավիացիան Սիրիայում 64 մարտական թռիչք է կատարել վերջին օրվա ընթացքում:


Պուտինը հայտարարել է նաև, որ Մոսկվան ամերիկացի զինվորականներին ուղարկել է Սիրիայում ահաբեկչության դեմ պատերազմի վերաբերյալ իր առաջարկները:


«Մեր մասնագետները հարցումներ և առաջարկներ են ստացել ամերիկյան կողմից, ձևակերպել են այդ համատեղ աշխատանքի իրենց պատկերացումները և ուղարկել են այն Պենտագոն»,- հայտարարել է Պուտինը:

 

 ;