Խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ ատամներ ունենալ առանց ատամնաբույժի այցելելու

10:10 • 11.10.15

Ատամները մեր առողջության հայելին են: Առողջ սննդակարգին հետևելու պարագայում ատամները նույնպես առողջ կլինեն:


Ինչպես ներկայացնում է Healthy life land-ը` կան որոշ սննդամթերքներ, որոնք օգտակար են ատամների և լնդերի առողջության  համար և այնպիսիները, որոնք ամբողջովին պետք է բացառել սննդակարգից:


Բերանի խոռոչի առողջությունը պահպանելու համար պետք է խուսափել քաղցրեղենի, արագ սննդի տարատեսակների, շաքարավազի, թթու ուտելիքների և խմիչքների, վերամշակված և փաթեթավորված սննդամթերքի օգտագործումից:


Քաղցրեղեն ուտելու պարագայում պետք է խուսափել սառցաշաքարից ու կարամելից կամ ցանկացած տեսակի կոնֆետից, որը կարող է մնալ ատամների արանքում: 


Դեղերն ու ալկոհոլը չորացնում են բերանը, որոնց օգտագործման պարագայում պետք է խորհրդակցել բժշկի հետ ֆլորիդային մածուկ օգտագործելու  մասին:


Պետք է խուսափել հիմնական ճաշելու ժամերի արանքում սնվելուց կամ ուտել ընկուզեղեն ու սերմեր, որոնք օգտակար են ատամների համար: 


Իհարկե, շատ ջուր ըմպելը միշտ օգտակար է: Այն մաքրում է բերանն ու խոնավ պահում լնդերը:


Ատամի առողջության  համար օգտակար են մանրաթելերով հարուստ մրգերն ու բանջարեղենը, կաթնամթերքը, կանաչ և սև թեյը, առանց շաքարի մաստակը, կոկոսի յուղը:


 

Խորհուրդներ, որոնք կօգնեն առողջ ատամներ ունենալ առանց ատամնաբույժի այցելելու