Վավրինկան ընթացիկ մրցաշրջանում 4-րդ տիտղոսն է նվաճել (տեսանյութ)

16:30 • 11.10.15

Տոկիոյում ավարտվել է «Մասթերս-1000» կարգի թենիսի մրցաշարը: Եզրափակչում Ստեն Վավրինկան 6:2, 6:4 հաշվով վստահ հաղթանակ է տոնել ֆրանսիացի Բենուա Պերի նկատմամբ:

 

Հանիպումը շարունակվել է 1 ժամ 5 րոպե:

 

30-ամյա շվեյցարացին, ով համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 4-րդ տեղը, շահել է մրցակցի 4 մատուցումներ, իսկ սեփական զիջել է միայն 1 անգամ:

 

Նշենք, որ Վավրինկան ընթացիկ մրցաշրջանում նվաճեց իր 4-րդ տիտղոսը: Ընդհանուր կարիերայում սա շվեյցարացու 11-րդ չեմպիոնական մրցանակն է: