Թուրքիայում ռուսաստանաբնակ հայ գիտնական է խեղդվել

17:05 • 12.10.15

Անթալիայի Քեմերի շրջանում խեղդված երկու ռուսաստանցի զբոսաշրջիկներից մեկը հայտնի գիտնական, միջուկային ուսումնասիրությունների կենտրոնի աշխատակից Սարգիս Արշավիրի Քարամյանն է։

 

Ինչպես տեղեկացնում է Milliyet թերթի կայքը, երեկ հաղորդվել էր, որ այդ շրջանում երկու ռուս զբոսաշրջիկներ են խեղդվել: Այսօր պարզվել է, որ նրանցից մեկը հանրահայտ հայ գիտնականն է:

 

Ֆիզիկայի և միջուկային ֆիզիկայի ոլորտում գիտնականը մոտ 40 հայտնագործություն է արել։

 

Խեղդված երկրորդ զբոսաշրջիկի ինքնության մասին տեղեկություններ չեն հաղորդվում։