Աֆղանստանում ուղղաթիռի ընկնելու հետևանքով ՆԱՏՕ-ի առաքելության 5 անդամ է զոհվել

11:18 • 12.10.15

ՆԱՏՕ-ի առաքելության հինգ անդամ է զոհվել, ևս հինգը վիրավորվել Աֆղանստանում կիրակի օրը՝ հոկտեմբերի 11-ին, բրիտանական ուղղաթիռի վթարի ենթարկվելու հետևանքով, հաղորդում է lenta.ru-ն։

 

Վթարը տեղի է ունեցել Քաբուլում ՆԱՏՕ-ի առաքելության գրասենյակի մոտ ուղղաթիռի վայրէջքի ժամանակ։ 

 

«Դեպքն այժմ հետաքննվում է, բայց մենք կարող ենք հաստատել, որ դա դժբախտ պատահար էր»,- հայտնել են Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

 

Մահացածներից երկուսը Մեծ Բրիտանիայի թագավորական ռազմաօդային ուժերի կազմից էին։ Մնացյալի քաղաքացիությունը չի բացահայտվում։