Բակո Սահակյանը հանդիպել է Հայ օգնության միության համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 12-ին հանդիպում է ունեցել Հայ օգնության միության (ՀՕՄ) 71-րդ համահայկական պատգամավորական ժողովի անդամների հետ` ատենապետուհի Կարոլին Շամավոնյանի գլխավորությամբ:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, երկրի ղեկավարը բարձր է գնահատել ՀՕՄ-ի դերակատարությունը համահայկական տարբեր ծրագրերի իրականացման և Արցախին ցուցաբերվող մշտական աջակցության գործում:
Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել Հայ օգնության միության կենտրոնական վարչության նախկին ատենապետուհի Վիգի Մարաշլյանին և Արցախի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար պարգևատրել նրան «Վաչագան Բարեպաշտ» մեդալով:
Նախագահը հաջողություններ է մաղթել նորընտիր ատենապետուհի Կարոլին Շամավոնյանին իր պատասխանատու աշխատանքում:
Նախագահ Սահակյանը նաև պատասխանել է ներկաների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին:










