Լեհ լուսանկարիչը լուսանկարներ է հրապարակել Ֆուկուսիմայի միջուկային աղետի գոտուց

22:47 • 12.10.15

Լեհ լուսանկարիչ Արկադիուս Պոդնիեսինսկին  սեպտեմբերին ուղևորվել է Ֆուկուսիմայի միջուկային աղետի գոտի`  լուսանկարելու վտանգավոր գոտիները:

Թույլտվություն ստանալով մտնելու արգելված գոտի, որը մոտ 20 կմ տարածություն է զբաղեցնում, լուսանկարիչը բախվել է բնությամբ կլանված աշխարհի տեսարանին:

Ինչպես ներկայացնում է Boredpanda.com-ը` լեհ լուսանկարիչը նախկինում լուսանկարել է Չեռնոբիլի վտանգավոր գոտին 1986-ի աղետից հետո: