Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունը կարող է ՒՊ-ը կազմակերպած լինել. Դավութօղլու
Անկարայում տեղի ունեցած խոշոր ահաբեկչությունը, որի հետևանքով, համաձայն պաշտոնական տվյալների, 97 մարդ էր զոհվել, կարող է կազմակերպած լինել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Ինչպես տեղեկացնում է Անադոլու գործակալությունը, Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն նշել է, որ դա քննարկվում է որպես հիմնական վարկած։
Նրա խոսքով՝ հարձակումն ուղղված է եղել նոյեմբերի 1-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների վրա ազդելուն։
Այժմ թուրք իրավապահները հայտնաբերել են երկու մահապարտ ահաբեկիչների մնացորդները և նրանց ինքնությունը պարզելու ուղղությամբ աշխատանքներ են սկսել։
Հիշեցնենք, որ Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում հոկտեմբերի 10-ին խոշոր ահաբեկչություն էր տեղի ունեցել: Երկու պայթուցիկ սարք էր գործադրվել հանրահավաքի ընթացքում, որի մասնակիցները կոչ էին անում դադարեցնել թուրքական իշխանությունների ու քուրդ զինյալների միջև բախումները։










