Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքում հայկական խաչքար է տեղադրվել
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման միջոցառումների շրջանակներում Արգենտինայի Վիսենտե Լոպես քաղաքում Երևանից բերված խաչքար է տեղադրվել, որի բացման արարողությանը ներկա է գտնվել քաղաքապետ Խորխե Մակրին:
Ինչպես գրում է Prensa Centro Armenio-ն` քաղաքապետ Մակրին հիշատակել է իր ընտանիքի ներգաղթյալ նախնիներին` նշելով, որ նրանց թվում եղել են հայկական ծագում ունեցողները:
Միջոցառման ժամանակ վարդապետ Մաղաքիա Ամիրյանն ընթերցել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից ուղարկված շնորհավորական նամակը` ուղղված արգենտինահայերին հուշարձանի բացման առթիվ:










