Քիշնևում ցուցարարներն արգելափակել են քաղաքի կենտրոնում երթևեկությունը (լուսանկարներ)

12:07 • 12.10.15

Քիշնևում բողոքի ակցիայի մասնակիցները երկուշաբթի առավոտյան արգելափակել են քաղաքի կենտրոնում երթևեկությունը, հաղորդում է РИА Новости-ն:

 

Ընդդիմադիր ուժերը՝ Սոցիալիստների կուսակցությունը և «Մեր կուսակցությունը», Մոլդովայում բողոքի ակցիաներ են անցկացնում սեպտեմբերի 27-ից։ Նրանք պահանջում են պաշտոնյաների, երկրի ղեկավարության, ներառյալ՝ վարչապետի և նախագահ Նիկոլայ Տիմոֆտիի հրաժարականը։

 

«Մեր կուսակցության» ակտիվիստները մի քանի հարյուր ավտոմեքենա են կայանել Ստեֆան Մեծի փողոցի երթևեկելի հատվածում՝ վրանային ճամբարի հարևանությամբ։

 

Բողոքի ակցիայի տարածքը շրջափակված է ոստիկանական շարքերով: Ոստիկանությունը տրանսպորտն ուղղում է այլ փողոցներ։

 

«Շտեֆան չել Մարեի փողոցն արգելափակված է: Ողջ Մոլդովան սպասում է Տիմոֆտիի հրաժարականին»,- գրել է «Մեր կուսակցության» ղեկավար Ռենատո Ուսատին Facebook-ի իր էջում։

 

Վերջին օրերի բողոքի ակցիաները՝ ֆոտոշարքով.

Акции протеста в Кишинёве

Акции протеста в Кишиневе

Акции протеста в Кишиневе

Акции протеста в Кишинёве

Акции протеста в Кишинёве

Акции протеста в Кишинёве

Палаточный лагерь противников действующей власти у здания Кабинета министров в Кишиневе