Մոսկվայում ահաբեկչության նախապատրաստման կասկածանքով 10 մարդ է ձերբակալվել

09:05 • 12.10.15

Մոսկվայում անվտանգության մարմինները բնակելի տներից մեկում ձերբակալել են 10 մարդու, որոնք կասկածվում են ՌԴ մայրաքաղաքում ահաբեկչական գործողության նախապարաստման համար, տեղեկացնում է Интерфакс գործակալությունը:

 

«Տանը, որտեղ թաքնվում էին բանդիտները, հայտնաբերվել ու վնասազերծվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր»,-ասված է հաղորդագրության մեջ:

 

Գործակալության աղբյուրն իր հերթին հավելել է, որ ձերբակալված անձանց մեծ մասը Միջին Ասիայի երկրներից են։ Ըստ նրա՝ իրավապահ մարմինների հատուկ գործողության ընթացքում 100 մարդ է տարհանվել: