«Նուբարաշեն» ՔԿՀ-ում 45 դատապարտյալ հացադուլ է հայտարարել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում 45 դատապարտյալ հացադուլ է սկսել: Tert.am-ն այս մասին տեղեկացավ Քրեակատարողական վարչության լրատվական կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանից: Վերջինս նշեց, որ 45 հոգի ցերեկը հացադուլի մասին դիմում է ներկայացրել՝ իրենց գործերի վերանայման համար:
Նա նշեց, որ պահանջի կատարման հետ կապված գործն ընթացքի մեջ է: Դատապարտյալներից որևէ մեկի մոտ դեռևս առողջական խնդիր չի նկատվել:










