Նա փառքի որսորդ է. Օբաման մեկնաբանել է միլիարդատեր Թրամփի քաղաքական ապագան
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի շրջանակում անդրադարձել է Հանրապետական կուսակցությունից նախագահի հնարավոր թեկնածու Դոնալդ Թրամփին ու նրա քաղաքական ապագային։
Ինչպես նշում է ria.ru-ն, Օբամայի բնորոշմամբ՝ միլիարդատեր գործարարը «փառքի որսորդ է» և «իրապատում շոուի դասական հերոս», ով դժվար թե գրավի նախագահական աթոռը։
«Նա փառքի հիանալի որսորդ է, և դա դեռ այն ժամանակ, երբ Հանրապետական կուսակցությունը չի կողմնորոշվել, թե ինչի դեմ է պայքարում»,-ասել է գործող նախագահը:
Աղբյուրը հավելում է, որ ըստ սոցհարցումների տվյալների՝ հենց Թրամփը կարող է լինել Հանրապետական կուսակցության թեկնածուն նախագահական ընտրություններում։











