Չինաստանում լրտեսության կասկածանքով ճապոնացիներ են ձերբակալվել
Չինաստանում լրտեսության կասկածանքով Ճապոնիայի 2 քաղաքացի է ձերբակալվել, հայտնում է lenta.ru-ն՝ The South China Morning Post-ին հղումով։
Նրանցից մեկը Տոկիոյի օտար լեզուների դպրոցում ուսուցչուհի է աշխատում, հաճախ այցելում է Չինաստան։ Նա ձերբակալվել է Շանհայում։ Նույն պատճառով Պեկինում ձերբակալվել է Ճապոնիայի ևս մի քաղաքացի։ Նրանց անունները չեն հաղորդվում։
Սեպտեմբերի 30-ին Չինաստանի հանրային անվտանգության նախարարությունից հատնել էին երկու ճապոնացու ձերբակալման մասին, որոնք Չինաստան էին ուղարկվել՝ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հավաքելու նպատակով։










