Մոսկվայում հարսանիքի ադրբեջանցի հյուրը կրակել է մեքենայից

13:48 • 12.10.15

Ադրբեջանի քաղաքացին Մոսկվայում հարսանիքի ժամանակ կրակել է մեքենայի պատուհանից, տեղեկացնում է ТАСС-ը՝ ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Անդրեյ Գալիաքբերովին հղումով։

 

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել կիրակի առավոտյան՝ Երևանյան և Կասպիական փողոցների խաչմերուկում:

 

Հարսանեկան ավտոշարասյան մեքենաներից մեկից նա տրավմատիկ զենքից մի քանի անգամ օդ է կրակել:

 

Ավելի ուշ ոստիկանության աշխատակիցները բաժին են տարել հարսանիքի 16 հյուրերի և խուզարկել են նրանց մեքենաները։
 

«Հարցաքննության ընթացքում Ադրբեջանի 29-ամյա քաղաքացին ընդունել է մեղքը։ Իր խոստովանական ցուցմունքում քաղաքացին հայտնել է, որ պատուհանից տրավմատիկ զենքից մի քանի կրակոց է արձակել, ինչից հետո զենքը նետել է ճանապարհին»,- պատմել է Գալիաքբերովը։

 

Նա հաղորդել է, որ կասկածյալը ձերբակալված է։ Նրա դեմ, հավանաբար, քրեական գործ կհարուցվի՝ խուլիգանության հոդվածի հատկանիշներով։