Բրիտանիայում մարդկանց կատարմամբ գայլի ոռնոցի համաշխարհային ռեկորդ է սահմանվել

21:46 • 12.10.15

Բրիտանական Լեյթոն Բազարդ քաղաքում գայլի պես ոռնալու նոր համաշխարհային ռեկորդ են սահմանել:  

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն` Howl  այգում անցկացված զանգվածային մարդկային ոռնոցին մասնակցել է 464 մարդ` Հելոուինին ընդառաջ:

Ռեկորդային փորձի մասնակիցները ոռնացել են գայլերի պես պահանջվող մեկ րոպեի  ընթացքում:

Նախորդ նմանօրինակ ռեկորդը գրանցվել էր ԱՄՆ-ում 2013-ին, երբ ռեկորդի ձևավորմանը 296 ուսանող էր մասնակցել: