Ավստրալացի որսորդը 6 օր սնվել է մրջյուններով

14:08 • 13.10.15

Ավստրալիայում հայտնաբերվել է 6 օր առաջ որսի ընթացքում անհետացած տղամարդը։
60-ամյա նախկին հանքափոր Ռեջինալդ Ֆոգգերտին պատմել է, որ ինքը կորել է մայրցամաքի արևմուտքում գտնվող Գոլդֆիլդ-Էսպերանս անապատային վայրում, տեղեկացնում է korrespondent.net-ը։

 

Որսի ժամանակ նա տեսել է վայրի ուղտի ու անջատվել է խմբից։ Թոշակառուն մի քանի ժամ հետևել է ուղտին և ինչ-որ պահի հասկացել, որ չգիտի, թե որտեղ է գտնվում:
 

Երբ հաջորդ առավոտյան Ֆոգգերտին չի վերադարձել, որոնողա-փրկարարական աշխատանքներ են սկսվել:

 

Նրան գտել են վեց օր անց՝ որսորդական ճամբարից 15 կմ հեռավորությամբ։

 

Փրկարարները պատմել են, որ նախկին հանքափորը կարողացել է ողջ մնալ՝ թաքնվելով մեծ ծառի ստվերի ներքո և սնվել է մրջյուններով։
 

Ի դեպ, թոշակառուն 6 օրվա ընթացքում իր մոտ ջուր չի ունեցել։