Կինը ծննդաբերել է Բալիից Լոս Անջելես ուղևորվող օդանավում (լուսանկարներ, տեսանյութ)

17:09 • 13.10.15

«Չինական ավիաուղիներ» ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Ալյասկայում, երբ անսպասելիորեն ուղևորներից մեկն աղջիկ երեխա է ծննդաբերել նախատեսված ժամկետից ավելի քան ութ շաբաթ առաջ, գրում է The Daily Mail-ը։

 

Օդանավն իրականացնում էր Բալի - Լոս Անջելես չվերթը։

 

Ինքնաթիռի անձնակազմը խնդրել է ուղևորներին բուժօգնություն տրամադրել, և պարզվել է, որ ուղևորների մեջ բժիշկ կա, որն էլ օգնել է կնոջը ծննդաբերել։

 

Օդաչուն տեղեկացրել է ավիափոխադրող ընկերությանը և թույլտվություն խնդրել վայրէջք կատարել Ալյասկայի օդանավակայանում, սակայն վայրէջքից 30 րոպե առաջ կինը ծննդաբերել է և արժանացել մյուս ուղևորների ծափահարություններին։

 

Ուղևորներից մեկը նկարահանել է, թե ինչպես է բորտուղեկցորդուհին պահում երեխային՝ նրան և նրա մորը ծածկելով։

 

Ալյասկայում վայրէջքից հետո, կինը, ով մենակ է ճամփորդել, և երեխան տեղափոխվել են տեղի հիվանդանոցներից մեկը։

Crew working on board the China Airline airplane helped to deliver the baby girl on Thursday morning

A doctor who was on the flight assisted the mother and delivered the child thirty minutes before landing

Her nationality will depend upon the birth certificate issued by the Anchorage hospital in Alaska

In a video shot by a passenger on the flight, air stewards can be seen wiping the baby with tissues 

The baby was taken to a hospital in Alaska after the plane landed. Mother and baby are reportedly doing well