Միասեռական հոգևորականն Անգլիկան եկեղեցու սինոդի անդամ է ընտրվել
Միասեռական հոգևորականը, ով իր ընկերոջ հետ ամուսնացել է անցած տարի, Անգլիկան եկեղեցու սինոդի անդամ է ընտրվել, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Լոնդոնի հյուսիսում ծառայություն անցնող Էնդրյու Քեյնը պատմել է, որ այդ որոշումն իր հիացմունքն է առաջացրել։
«Դա ավելի բարի ու բաց եկեղեցու հույս է ներշնչում»,- գրել է նա Twitter-ի իր էջում։
Այնուամենայնիվ, ավանդապաշտներն ահազանգով են ընդունել նրա ընտրվելը և պահանջել են անմիջապես հեռացնել Քեյնին եկեղեցու ղեկավարությունից։
Christian Concern պահպանողական խմբի ներկայացուցիչը հայտարարել է, որ ամուսնանալով՝ հոգևորականը խարխլել է եկեղեցու հիմքերը։
«Նրա ընտրվելը չի կարող թույլ տրվել, և նա պետք է անմիջապես հեռացվի եկեղեցական ղեկավարությունից»,- ասել է Անդրեա Ուիլյամսը։










