Չինական Տյանցզին քաղաքում կրկին պայթյուն է որոտացել

19:29 • 13.10.15

Չինական Տյանցզին նավահանգստում, որտեղ օգոստոսի 12-ին երկու պայթյունի հետևանքով 173 մարդ էր զոհվել, նորից պահեստ է պայթել:  

Ինչպես տեղեկացնում է BBC-ն` տեղի ոստիկանությանը հղումով, պայթյունը տեղի է ունեցել սպիրտ պարունակող  ապրանքների պահեստում:  700 քառ. մետր տարածքում 3 տոննա դյուրավառ նյութեր են պահվել և մեկ տոննա թթու:

Պայթյունին հետևել է խոշոր հրդեհը: Զոհերի և տուժածների մասին  դեռևս տեղեկություններ չկան:

Ինչպես տեղեկացնում են Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնում` առաջին պայթյունի հզորությունը կազմել է 3 տոննա տրոտիլ, իսկ երկրորդինը` 21: