Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունն ականանետային հարձակման է ենթարկվել
Դամասկոսում Ռուսաստանի դեսպանատունն ականանետային հարձակման է ենթարկվել։ Դիվանագիտական առաքելությունում վիրավորներ չկան։ Այդ մասին երեքշաբթի օրը РИА Новости-ին հայտնել է դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցը։
«Երկու ական է ընկել Դամասկոսում ՌԴ դեսպանատան տարածքում: Դիվանագիտական առաքելության աշխատակիցների թվում վիրավորներ չկան։ Հասցվել է նյութական վնաս»,- հայտնել է նա:
Բացի այդ, ինչպես РИА Новости-ին հայտնել է ականատեսը, մի քանի ական է պայթել Սիրիայում ՌԴ գործողությունների աջակցության ակցիայի անցկացման վայրի մոտակայքում։
«Ականներն ընկել են այնտեղ, որտեղ խաղաղ ցույց է անցկացվում հաջակցություն Սիրիայում Ռուսաստանի գործողություննների: Տարածքը, որտեղ պայթել են ականները, շրջափակել են»,- հայտարարել է ականատեսը։










