Դրեզդենում մոտ 8.000 մարդ է մասնակցել փախստականների դեմ հանրահավաքին
ROBERT MICHAEL / AFP/GETTY IMAGES
Pegida հակաիսլամական խմբի կողմից Դրեզդենում կազմակերպված փախստականների դեմ հանրահավաքին մասնակցել է մոտ 8 հազար մարդ, գրում է gazeta.ru-ն։
Ակցիայի մասնակիցները դեմ են հանդես եկել Սիրիայից, Աֆղանստանից և Իրաքից մի քանի հազար փախստական ընդունելու մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշմանը։
«Նրանք մեզ տանում են Եվրոպայում քաղաքացիական պատերազմի»,- հայտարարել է կազմակերպիչներից մեկը։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ երկրում չեն բարձրացվի հարկերը՝ Եվրամիության երկրներ, մասնավորապես՝ Գերմանիա ժամանող փախստականների հոսքի հետ կապված իրավիճակի պատճառով:










