Ռուսաստանում տատը դանակահարել է 5-ամյա թոռանը՝ հեռակառավարման վահանակի պատճառով

11:09 • 13.10.15

Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում 51-ամյա կինը դատապարտվել է 6 տարվա ազատազրկման` թոռանը դանակահարելու մեղադրանքով։

 

Ինչպես նշում է Al Arabiya-ն, կինը դանակի 4 հարված է հասցրել 5-ամյա թոռան կրծքավանդակին և որովայնին միայն այն պատճառով, որ երեխան նրան չի տվել հեռուստացույցի հեռակառավարման վահանակը։

 

Հայտնի է, որ կինը եղել է ալկոհոլի ազդեցության տակ։ Ինչ վերաբերում է փոքրիկի առողջական վիճակին, ապա նա  լրջագույն վնասվածք է ստացել լյարդի շրջանում։