Հնդկաստանում 20-ամյա նորապսակ կինը կախվել է, երբ ամուսինն արգելել է նրան Facebook մտնել
Հնդկաստանում նորապսակ կինը, ում ամուսինը սոցցանցերում չափազանց շատ ժամանակ անցկացնելու պատճառով վերցրել էր նրա հեռախոսը, կախել է ինքն իրեն:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ Ապարնա անունով հայտնի կինը ընդամենը 20 տարեկան է եղել: Վերջինիս ամուսինը բողոքել է նրա՝ Facebook և WhatsApp ծառայություններից օգտվելու հաճախականությունից:
Բջջայինից զրկվելուց հետո կինը փակվել է իր սենյակում և չի պատասխանել ընտանիքի անդամների կանչերին ու ներս թողնելու խնդրանքներին:
Նրա ամուսինը, ով բեռնատարի վարորդ է և երկար ժամանակով բացակայում է տանից, կոտրելով սենյակի դուռը վերջինիս՝ կախված է գտել:










