Իրանի խորհրդարանը վավերացրել է միջուկային համաձայնագրի մասին օրենքը
Իրանի խորհրդարանը վավերացրել է միջուկային համաձայնագրի մասին օրենքը, որը ձեռք էր բերվել Իրանի և միջնորդ «վեցյակի» միջև, այն ուժի մեջ է մտնում, հաղորդում է իրանական IRNA գործակալությունը։
Ընդունված օրենքում նշվում է, որ միջազգային փորձագետները միայն սահմանափակ հասանելիություն ունեն Իրանի ռազմական օբյեկտներին: Նշվում է, որ օրենքի օգտին այսօր քվեարկել է 161 պատգամավոր:
Անցյալ շաբաթ Իրանի խորհրդարանը հավանություն էր տվել օրենքի նախագծին, որը կառավարությանը թույլ է տալիս իրագործել միջուկային համաձայնագիրը։
Նշվում էր, որ օրենքի վերջնական ընդունումը պետք է կայանա բոլոր մանրամասները համաձայնեցնելուց հետո:
Իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը ստորագրվել է Վիեննայում 2015 թվականի հուլիսի 14-ին։ Փաստաթուղթը ստորագրել են Իրանը և «վեցյակը»՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան։
Համաձայնագրի համաձայն՝ Իրանը պարտավորվում է չստեղծել միջուկային զենք և միջուկային օբյեկտներն օգտագործել բացառապես խաղաղ ատոմի արտադրման նպատակներով, դրա դիմաց Արևմուտքը կչեղարկի սահմանած պատժամիջոցները։










