ԻՊ-ը կոչ է արել ջիհադ սկսել ռուս և ամերիկացի «խաչակիրների» դեմ

23:21 • 13.10.15

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը աուդիոձայնագրություն է տարածել, որում կոչ է անում սրբազան պատերազմ սկսել Ռուսաստանի և ԱՄՆ-ի դեմ:

Ինչպես հաղորդում է Gazeta.ru-ն` հղում անելով  Reuters-ին, ձայնագրության մեջ ռուսական և ամերիկյան  զինված ուժերին, որոնք պայքարում են ԻՊ-ի դեմ, «խաչակիրներ» են անվանում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայում ԻՊ-ի դիրքերի ուղղությամբ: