Վիտալի Կլիչկոյին «նրբերշիկ» են անվանել՝ մարզաձողի վրա չստացված վարժության համար (տեսանյութ)

14:38 • 13.10.15

Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն քաղաքի թաղամասերից մեկում նոր սպորտային հարթակի ներկայացման ժամանակ որոշել է այն փորձարկել, գրում է korrespondent.net-ը։

 

Նա փորձել է վարժություն անել՝ բարձրանալով մարզաձողի վրա, սակայն դա այդքան էլ չի ստացվել։ Ներկա կանանցից մեկը մեկնաբանել է չստացված վարժությունը՝ ասելով. «Ոնց որ նրբերշիկ»։

 

Քաղաքապետը ծիծաղել է և որոշել հատուկ իրեն նրբերշիկ անվանած կնոջ համար երկրորդ անգամ փորձել վարժությունը, և երկրորդ փորձից նա հաջողությամբ կարողացել է կատարել այն։